Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը՝ ադրբեջանցիների ջղաձիգ արձագանքի վերաբերյալ
08/06/2023 16:56
Կիսվել

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը՝ ադրբեջանցիների ջղաձիգ արձագանքի վերաբերյալ

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերության հայտարարությունը՝ Արարատի Մարզում կառցվող մետաղաձուլարանի վերաբերյալ.

Այսօր մամուլում տարածվեց Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարությունը Հայաստանում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում, սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի (մետաղաձուլարանի) կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն իր հայտարարությամբ հայտնել է, որ մետաղաձուլարանի կառուցումը/շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։

Չկարևորելով Ադրբեջանի վերոնշյալ  հայտարարությունը՝ այնուամենայնիվ, օգտվելով հայաստանյան հասարակությանը մեր նախագծի մասին առավել մանրամասն տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունից և ելնելով թափանցիկ ու  հաշվետու գործունեություն իրականանցնելու սեփական հանձնառությունից, «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն հայտնում է  հետևյալը․

Կառուցվող մետաղաձուլարանի սեփականատեր հանդիսանում  է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որը ՀՀ օրենսդրությամբ սահմաված կարգով դիմել և ներպետական իրավասու մարմնի՝ ՀՀ բնապահապանության նախարարության կողմից ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական պահանջներով, որոնք համապատաասխանում են բոլոր միջազգային չափորոշիչներին։ Եզրակացությամբ հաստատվել է, որ ներդրվելու են շրջակա միջավայրի նկատմամբ բացասական ազդեցության բացառման բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն ու իրականացվելու են բոլոր համարժեք միջոցառումները։ Նշենք նաև, որ մետաղաձուլարանը  չի շահագործվում և դեռևս գտնվում է կառուցման փուլում։

Ի հավելումն նշվածի, հայտնում ենք, որ «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն շարունակելու է իր գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության համար այդքան կարևոր սահմանամերձ Երասխ համայնքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջներին համապատասխան և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Թերևս, սրանով է պայմանավորված հարևան պետութան այսչափ ջղաձիգ արձագանքը։ Ի հեճուկս թշնամական շարժառիթներ ունեցող վերոնշյալ գործողությունների, մենք լիակամ ենք շարունակելու Հայաստանի Հանրապետության տնտեսության համար այդքան կարևոր մեր նախագիծը սահմանամերձ Երասխ համայնքում։

 «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88