ՎՐԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է 105 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Վրաստանի պետական վիճակագրական ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանի արտահանման ծավալի ապրանքային կառուցվածքում առաջին տեղը զբաղեցրել են ավտոմեքենաները: Հաշվետու ժամանակահատվածում երկրից արտահանվել է 105 մլն ԱՄՆ դոլարի ավտոմեքենա, որը կազմում է երկրի արտահանվող ապրանքների ընդհանուր ծավալի 20%-ը:
Ըստ ներկայացված տվյալների՝ Վրաստանից արտահանվող ապրանքների 8,8%-ն արտահանվել է Հայաստան: Միևնույն ժամանակ, երկրի արտահանման ծավալների 22,4%-ը բաժին է ընկել Ադրբեջանին, 8,8%-ը՝ Թուրքիային: