
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 21%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կազմել են 2232.5 մլն կՎտ ժամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 21%-ով:
Միևնույն ժամանակ, միայն մարտին Հայաստանում արտադրվել է 700.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, փետրվարին՝ 767.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, հունվարին՝ 764.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: