ACER-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Անհատական համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատարներից մեկը` Acer ըներությունն, ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում Acer-ի զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, կրճատվել է 72,1%-ով և կազմել 11,2 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված եռամսյակային հասույթը կրճատվել է 11,4%-ով և կազմել 3,8 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով համակարգիչների համաշխարհային շուկայում Acer ընկերությունը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը` զիջելով HP, Lenovo և Dell ընկերություններին:
Ընկերությունն ապահովել է շուկայի ընդհանուր ծավալի 11,2%-ը և շուկա մատակարարել 39,4 մլն անհատական համակարգիչ: