Տնտեսական

USD BUY - 390.50-1.50 USD SELL - 394.00-1.00
EUR BUY - 419.00-2.00 EUR SELL - 426.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2337.00+2.19 COPPER - 8867.00+0.69
LME:  NICKEL - 16749.00+1.14 TIN - 27451.00+0.28
LME:  LEAD - 2055.00+2.49 ZINC - 2439.00+0.95
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
26/04/2012 12:46
Կիսվել

ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Հայաստանում ներդրվելու է ինտեգրացված սոցիալական ծառայության ինստիտուտ: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Երևանում մեկնարկած «Սոցիալական աշխատանքն արդի սոցիալական բարեփոխումների համատեքստում. իրականություն և հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովի ընթացքում:

«Սոցիալական ծառայողը պետք է կարողանա բացահայտել այդ ընտանիքին հուզող հիմնախնդիրները և առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք նրա համար օգտակիր կլինեն: Հասկանալի է, որ այս որակական փոփոխությունը կարիք ունի մանրակրկիտ քննարկման: Այդ առումով, սոցիալական ոլորտում միջազգային փորձի փոխանակումը մեզ համար ունի առարկայական նշանակություն»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է պետության կողմից սոցիալական ծառայությունների մատուցումը, որովհետև ՀՀ-ում այսօր առկա 120 հազար սոցիալապես խոցելի ընտանիքներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:

«Այն պիլոտային ծրագրերը, որոնք իրականացրել ենք մարզերում, ցույց են տալիս, որ եթե մենք ունենք գրագետ պատրաստված սոցիալական ծառայող, որը կարողանում է բացահայտել այդ ընտանիքի խնդիրները և առաջարկել լուծումներ, ապա պետության օժանադակությունը լինում է խիստ առարկայական և արդյունավետ: Չնայած այն հանգամանքին, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լուրջ հարված հասցրեց առաջին հերթին սոցիալապես խոցելի խավերին, պետության ավելի թիրախային սոցիալական քաղաքականությունը հնարավորություն տվեց վերջին երկու տարիների ընթացքում նվազեցնել մեր երկրում ծայրահեղ աղքատների թվաքականը` չնայած աղքատության ընդհանուր ցուցանիշը այդ տարիների ընթացքում չի բարելավվել»,- նշել է վարչապետը:

Այդ տեսակետից Տիգրան Սարգսյանը կարևորել է սոցիալական ծառայողի ինստիտուտի ներդրումը և նշել, որ սոցիալական ծառայողների վերապատրաստման խնդիրները մոտակա տարիներին կառավարության համար լինելու է արդիական խնդիր:

Կառավարության ղեկավարի կարծիքով` սոցիալական անհավասարություն ծնող պատճառները բազմազան են, սակայն առաջին հերթին դա պայմանավորված է որակյալ կրթության անհասանելիությամբ և աշխատատեղերի բացակայությամբ: «Պետության առաջնային խնդիրն է սոցիալապես խոցելի խավերի համար որակյալ կրթությունը հասանելի դարձնելը և այդ ընտանիքների անդամներին վերապատրաստման ծրագրերով համապատասխան աշխատատեղերի առաջարկումը»,- ասել է վարչապետը:

Երևանի պետական և մանկավարժական համալսարանները ներկայում պատրաստում են սոցիալական ծառայողներ և, Տիգրան Սարգսյանի խոսքով, անհրաժեշտություն կա արդիականացնելու դասավանդումը` միաժամանակ հաշվի առնելով միջազգային փորձը:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13