ԽՈՐԱՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ կառավարութունն իր նիստում համաձայնություն է տվել մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրերի կնքմանը ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև։
Նիստում համաձայնություն է տրվել նաև Հայաստանի Հանրապետության և Քաթարի Պետության կառավարությունների միջև շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։