ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ
2012 թվականի ապրիլին, մարտի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 5.8% և 2.3% գնաճ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ հաշվետու այս ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 15.3% և 9.3%-ով: Միևնույն ժամանակ, 2012 թվականի ապրիլին 2011 թվականի դեկտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի գների աճ՝ համապատասխանաբար 12.8% և 4.9%-ով: