Ջանեթ Ելեն. ԱՄՆ-ում ռեցեսիայի ռիսկը նվազեցված է
ԱՄՆ-ում ռեցեսիայի հավանականությունը նվազել է: Այսպիսի գնահատական է տվել ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը։
«Եթե խոսքը ռեցեսիայի մասին է, իմ գնահատմամբ՝ դրա հավանականությունը նվազել է: Տեսեք աշխատաշուկայի կայունությունը, գնաճի նվազումը», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։
Ելենը նշել է, որ այս ամենը չի նշանակում, թե «ռիսկ չկա»՝ մատնանշելով ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացումը։