
HONG KONG EXCHANGE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 7% ԱՆԿՈՒՄ
Շուկայական կապիտալիզացիայի մակարդակով աշխարհում երկրորդ բորսայական օպերատորը՝ Hong Kong Exchanges & Clearing Ltd.-ն, 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գրանցել է զուտ շահույթի 7% անկում: Արդյունքում, ցուցանիշը կազմել է 148,1 մլն ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում Հոնկոնգի ֆոնդային բորսայում իրականացված գործարքների միջին ծավալը տարեկան կտրվածքով կրճտավել է 17%-ով:
Նշենք, որ օրերս Նյու-Յորքի ֆոնդային բորսայում գրանցվել էր Hong Kong Exchanges բաժնետոսմերի գների 1,43% անկում: