ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՄՈՒՏՔ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱ
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը թույլատրել է երեք չինական պետական բանկերին ընդլայնել իրենց ցանցն ամերիկյան շուկայում:
Այսպես, չինական խոշոր բանկերից մեկը՝ ICBC-ն, որի ակտիվները կազմում ե 2,5 տրիլիոն ԱՄՆ դոլար, ԴՊՀ-ի որոշման արդյունքում ձեռք կբերի Bank of East Asia ընկերության բաժնետոմսերի 80%-ը, իսկ Agricultural Bank of China և Bank of China բանկերը հնարավորություն կունենա բացել իրենց ստորաբաժանումները Նյու Յորքում և Չիկագոյում:
Հատկանշական է նաև, միևնույն ժամանակ ամերիկյան բանկերն «ավարտում» են իրենց գործունեությունը Չինաստանում:
Մարտ ամսին ամերկյան Citigroup-ը 349 մլն ԱՄՆ դոլարի դիմաց իր բաժնետոսմերի 2,71%-ը վաճառել էր Shanghai Pudong Development Bank-ին: