
ARCELORMITTAL-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ 100% ԱՆԿՈՒՄ
Պողպատի արտադրությամբ համաշխարհային առաջատար ArcelorMittal ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 99%-ով և կազմել 11 մլն ԱՄՆ դոլար:
2012 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով ընկերության վաճառքի ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 2,3%-ով:
Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով ArcelorMittal-ի զուտ շահույթը, 2010 թվականի տվյալների հետ համեմատած, աճել էր 22,4%-ով և կազմել 2,262 մլրդ ԱՄՆ դոլար: