APPLE-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ Է ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՖԻԼՄԵՐԻ 40%-ՈՒՄ
2011 թվականին ամերիկյան Apple ընկերության արտադրանքը ցուցադրվել է տարվա ընթացքում արտադրված ֆիլմերի 40%-ում: Այս մասին հաղորդում է Bloomberg BusinessWeek-ը:
Միևնույն ժամանակ, հեռուստահաղորդումների ընթացքում ընկերության արտադրանքը երևացել է 891 անգամ, որը մոտ երկու անգամ գերազանցել է Dell, Chevrolet և Ford ընկերությունների համատեղ ցուցադրությունների քանակը:
Apple ընկերության պնդմամբ՝ նման գովազդի համար ընկերությունը երբեք չի վճարել: