Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 439.00+1.00 EUR SELL - 443.00+1.50
OIL:  BRENT - 63.03+1.14 WTI - 59.19+1.09
COMEX:  GOLD - 4252.20+0.80 SILVER - 57.17+1.28
COMEX:  PLATINUM - 1712.00+1.60
LME:  ALUMINIUM - 2868.00+2.94 COPPER - 11189.00+3.82
LME:  NICKEL - 14829.00+2.59 TIN - 39161.00+6.14
LME:  LEAD - 1980.50-0.25 ZINC - 3055.50+2.22
FOREX:  USD/JPY - 155.06-0.69 EUR/GBP - 1.1627+0.30
FOREX:  EUR/USD - 1.1627+0.30 GBP/USD - 1.3235-0.01
STOCKS RUS:  RTSI - 1077.78+2.13
STOCKS US: DOW JONES - 47716.42+0.61 NASDAQ - 23365.69+0.65
STOCKS US: S&P 500 - 6849.09+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 49303.28-1.89 TOPIX - 3338.33-1.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26033.26+0.67 SSEC - 3914.01+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 9720.51+0.27 CAC40 - 8122.71+0.29
STOCKS EUR:  DAX - 23836.79+0.29
01/12/2025  CBA:  USD - 381.19-0.24 GBP - 504.16+0.44
01/12/2025  CBA:  EURO - 443.21+2.32
01/12/2025  CBA:  GOLD - 51364+423 SILVER - 660.7+5.84
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
21/05/2012 10:42
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Տարոն Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը նպաստելու համար, առանձնակի կարևորել է հատկապես Երևանի և իրանական քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հարցում դիվանագետի անձնական ներդրումը.  «Վստահեցնում եմ, որ Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև առկա ջերմ բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ապագայում ևս կշարունակվեն, և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը դրանք  էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ»,- նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը, որպես երկու երկրների քաղաքների միջև հաստատված համագործակցության լավագույն օրինակ, առանձնացրել է Երևանի կանաչապատման և ծաղկային ձևավորման աշխատանքներում ԻԻՀ  Թեհրան քաղաքի և Մազանդարան նահանգի հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող մշտական աջակցության համար, դեսպանը նշել է, որ Երևանն այս տարիների ընթացքում իր և իր ընտանիքի անդամների համար իրապես դարձել է հարազատ քաղաք ու ըստ այդմ Սեյեդ Ալի Սաղաիյանը իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի նպաստել Երևանի և իրանական քաղաքների գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

01/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.19
-0.24
Եվրո (EUR)
443.21
+2.32
Ռուբլի (RUR)
4.8908
+0.0281
Լարի (GEL)
141.23
+0.06
51364
+423
Արծաթ
660.7
+5.84