Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ IFAD-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
23/05/2012 17:28
Կիսվել

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ IFAD-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին, ով մեր երկիր է ժամանել իր առաքելության ավարտի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր երկարաժամկետ համագործակցությունը դրական արդյունքներ է տվել: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական մասնակցությունը ծրագրերի իրականացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև Ձեր փորձը և գիտելիքները մշտապես օգտակար են եղել մեզ համար, և այն առարկայական ժառանգությունը, որ այսօր ունենք, դրա վառ վկայությունն է: Ուրախ եմ նաև, որ IFAD-ի հետ համագործակցությունը շարունակվում է, ինչում մենք շահագրգռված ենք»:

Իր հերթին Հեննինգ Պեդերսենը գոհունակութամբ է խոսել IFAD-ի ֆինանսավորմամբ մեր երկրում իրականացված ծրագրերի մասին և բարձր գնահատել այդ գործում ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել IFAD-ի ֆինանսավորմամբ առկա ծրագրերի ընթացքի վերաբերյալ, արծարծվել են դրանց հետագա իրագործմանն առնչվող հարցեր: Պարոն Պեդերսենը տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է IFAD-ի պատվիրակության հաջորդ այցը` համագործակցության հեռանկարային ուղղությունները և նոր ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավարին հանձնել է շնորհակալագիր-նամակ` Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների զարգացման գործում 15-ամյա արդյունավետ համագործակցության, Հայաստանի 6 ծրագրերի հաջող կառավարման, գյուղական ֆինանսական ծրագրերում նոր մոտեցումների կիրառման, ինչպես նաև անձնական ու մասնագիտական բարձր որակների համար:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91