Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 79.06-1.64 WTI - 76.50-1.34
COMEX:  GOLD - 4216.40-0.18 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1662.00-0.37
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.72+0.28 EUR/GBP - 1.1451-0.14
FOREX:  EUR/USD - 1.1451-0.14 GBP/USD - 1.3236+0.03
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 72353.96+1.55 TOPIX - 4095.05+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23768.52-0.65 SSEC - 4163.10+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
22/06/2026  CBA:  USD - 368.07-0.08 GBP - 487.1-0.18
22/06/2026  CBA:  EURO - 421.59-0.38
22/06/2026  CBA:  GOLD - 49121-1019 SILVER - 765.23-36.68
ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
23/05/2012 17:39
Կիսվել

ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելով և դադարեցնելով վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները, Արթուր Գևորգյանն հետագա գործունեությամբ ևս կշարունակի ակտիվորեն աջակցել բնակչության ու վարչական շրջանի խնդիրների լուծմանը:

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ  վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, որպես Երևանի ավագանու անդամ, ակտիվ գործունեություն է ծավալել տեղական ինքնակառավարման համակարգում և իր նպաստն է ունեցել համայնքային ծրագրերի մշակման աշխատանքներում: Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ, ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները շարունակելով, Դավթաշեն վարչական շրջանը կարող է դառնալ լավագույն և օրինակելի վարչական շրջաններից մեկը:

«Վերջին տարիներին դրական տեղաշարժերը Դավթաշեն վարչական շրջանում ակնհայտ են, և այդ գործում իր լուման ունի աշխատակազմի անդամներից յուրաքանչյուրը: Արձանագրված հաջողություններն առաջին հերթին գնահատվում են բնակչության կողմից, բայց դրանով պետք չէ բավարարվել: Հետևողական ու սրտացավ աշխատանքի շնորհիվ պետք է հետամուտ լինել ոչ միայն վարչական շրջանի ամենօրյա խնդիրները լուծմանը, այլև զարգացման կոնկրետ ծրագրերի իրականացմանը»,- բարի երթ մաղթելով պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին` նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև շեշտել է, որ քաղաքային տնտեսության զարգացման և համայնքային նշանակության մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան և վարչական շրջանի աշխատակազմը պետք է կրկնապատկի  ջանասիրությունն ու ներդրումն աշխատանքում, որպեսզի բնակչության համար ապահովվի հարմարավետ միջավայր` բարեկարգ բակից մինչև փողոց ու հրապարակ:

22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
49121
-1019
Արծաթ
765.23
-36.68