Ռուսական փրփրուն գինու վաճառքի մասնաբաժինը մանրածախ ցանցերում հասել է 70%-ի
Ռուսական փրփրուն գինու վաճառքի մասնաբաժինը մանրածախ ցանցերում կազմում է ընդհանուրի գրեթե 70%-ը, անշարժ գինիները՝ մոտ 52%-ը։ Այս մասին Իննոպրոմ միջազգային ցուցահանդեսում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար-պետքարտուղար Վիկտոր Եվտուխովը։
«2018 թվականից ռուսական գինու վաճառքն ավելացել է 35%-ով, եթե մենք շարունակենք աշխատել այս ուղղությամբ, ինչպես նաև եթե գինու արտադրությունն ավելանա, ապա վաճառքը նույնպես կաճի»,- ասել է փոխնախարարը։
Նա նշել է, որ սպառողն արդեն «ճաշակել» է հայրենական արտադրանքը և հասկացել, որ այն չի զիջում արտասահմանյանին: