ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՀՀ կառավարությունն այսօր՝ մայիսի 24-ին կայացած հերթական նիստի ժամանակ հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների բնագավառի կարգավորման և զարգացման հայեցակարգին: Կառավարության բնորոշմամբ՝ այս հայեցակարգը հայ արտադրողների և արտահանմամբ զբաղվող անձանց համար կստեղծի թանկարժեք մետաղների միջազգային շուկաներում առանց խոչընդոտի հանդես գալու և կայուն դիրքեր գրավելու նպաստավոր պայմաններ։