Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
29/05/2012 14:46
Կիսվել

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Ապրիլին ճապոնական խոշոր ավտոարտադրողները՝ Toyota Motor Corp., Nissan Motor Co. և Honda Motor Co. ընկերություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկայում գրանցել են արտադրության և վաճառքի ցուցանիշների աճ:

Այսպես, 2012 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, ճապոնական շուկայում Toyota-ի վաճառքի ծավալներն աճել են 2,6 անգամ և կազմել 162,706 հազար ավտոմեքենա: Միևնույն ժամանակ, այս մեկ ամսում ընկերության համաշխարհային արտադրության ծավալներն աճել են 2,3 անգամ և կազմել 792,961 հազար միավոր:

Nissan Motor ավտոկենցեռնը հաշվետու մեկ ամսում գրանցել է արտադրության համաշխարհային ծավալների 49% աճ (369,522 հազար ավտոմեքենա): Միևնույն ժամանակ, Ճապոնիայում ընկերության արտադրության ծավալներն աճել են 94%-ով և կազմել 85,734  հազար միավոր: Նշենք, որ ապրիլին Nissan-ի վաճառքի ծավալները համաշխարհային շուկայում աճել են 13,6%-ով և կազմել 364,173 հազար միավոր, իսկ ճապոնիայում՝ 63,8%-ով և կազել 39,413 հազար միավոր:

Honda Motor Co.-ի արտադրության համաշխարհային ծավալներն այս նույն ժամանակահատվածում աճել են 44%-ով և կազմել 351, 663 հազար միավոր, իսկ ճապոնիայում ՝ 2,2 անգամ և կազմել 87,049 հազար միավոր:  2012 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով  Honda-ի վաճառքի ծավալները Ճապոնիայում աճել են 2 անգամ և կազմել 55,500 հազար ավտոմեքենա:

Toyota Motor Corporation-ը հիմնադրվել է 1937 թվականին: Ընկերությունն ունի  321 հազար աշխատակից:

Nissan Motor Co.ը հիմնադրվել է 1933 թվականին: Վերջինիս աշխատակիցների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 155 հազարի:

Ճապոնիայի երրորդ ամենախոշոր ավտոարտադրողը՝ Honda Motor-ը, հիմնադրվել է 1946 թվականին: Ընկերությունն ունի 200 հազար աշխատակից՝ ամբողջ աշխարհում:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6