Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
30/05/2012 16:18
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր՝ մայիսի 30-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է ճանաչողական այցով Երևանում գտնվող Հունգարիայի, Սլովակիայի, Վրաստանի և ՌԴ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ քաղաքապետի խորհրդականը հյուրերին է ներկայացրել զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերն ու ընթացիկ տարում զբոսաշրջային առումով հետաքրքրություն ներկայացնող` մայրաքաղաքում նախատեսվող միջոցառումները։

Որպես զբոսաշրջության ոլորտի կարևորում՝ քաղաքապետի խորհրդականն առանձնացրել է քաղաքապետարանի աշխատակազմում տուրիզմի առանձին բաժնի առկայությունը, որն զբաղվում է ինչպես ոլորտի ռազմավարական ծրագրերի մշակմամբ, այնպես էլ Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված միջոցառումների իրականացմամբ ու ծրագրերի իրագործումով։

Հյուրերին ներկայացվել է նաև իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագիրը։

Հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կողմերը, գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով, առաջիկայում ճանաչողական ու գործնական փոխայցելություններ կիրականցնեն։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90