Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
31/05/2012 11:55
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ գովազդային գործակալությունների տնօրենների և ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ընդհանուր աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գովազդային ոլորտում առկա գերակա խնդիրները:

Ներկայացվել են նաև ոլորտին առնչվող մի շարք օրենսդրական փոփոխություններ, ինչպիսիք են՝ 21.03.2012թ.-ին ընդունված «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը,  որի համաձայն Երևանի քաղաքապետն այժմ իրավասու է, գործող օրենսդրության համաձայն, տուգանք կիրառել Երևանում, համաքաղաքային կանոններին համապատասխան, արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար, ինչպես նաև Երևան քաղաքում առանց արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար:

Ներկայացվել է  նաև Երևան քաղաքի ավագանու 37-ն որոշման մեջ կատարված փոփոխությունը, որով ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել գովազդային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար։ Խոսքը, մասնավորապես, գովազդային ուրվանկարների համաձայնեցման պարզեցված գործընթացի մասին է։

Մեխանիզմները ներկայացնելուց և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մանրակրկիտ պարզաբանումներ տալուց հետո գովազդային գործակալություններին տրվել է երկշաբաթյա ժամկետ՝ գովազդային գործունեությունը «Գովազդի մասին» ՀՀ օրենքին և Երևան քաղաքի ավագանու նոր որոշմանը համապատասխանեցնելու համար։

Ելնելով առկա խնդիրների բազմազանությունից և կարևորությունից` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի ժ/պ Արազ Բաղդասարյանը ներկաներին առաջարկել է նման հանդիպումները դարձնել պարբերական, ինչն, ըստ նրա, իր հերթին բարենպաստ դաշտ կստեղծի պետություն-մասնավոր հատված համագործակցությունն աշխուժացնելու համար:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69