Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՇԱՔԱՐԱՎԱԶԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 15%-ՈՎ
31/05/2012 16:55
Կիսվել

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՇԱՔԱՐԱՎԱԶԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է 15%-ՈՎ

2012թ. մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.6%  գնանկում, ինչի վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել բանջարեղենի և կարտոֆիլի, կաթնամթերքի, ձվի գների նվազումը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 15.5-0.2% գնանկում, 4-ում` 0.1-0.2% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. մայիսին, 2011թ. մայիսի համեմատ, արձանագրվել է 20.2%, իսկ 2012թ. ապրիլի համեմատ`15.5% գնանկում: Կաթնամթերքի ապրանքախմբում ընթացիկ տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, արձանագրվել է 0.5% գնաճ, իսկ 2012թ.ապրիլի համեմատ` 2.2%  գնանկում:  

Մայիսին, տարեկան կտրվածքով, ձվի հանրապետական միջին գինն աճել է 2.5%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ գրանցվել է ձվի հանրապետական գնի 2.0% գնանկում:  

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2012թ. մայիսին, 2011թ. մայիսի համեմատ, աճել է 15.4%-ով, իսկ 2012թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 1.2% գնանկում:  

Միևնույն ժամանակ, մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 3.3%  գնաճ, իսկ 2012թ. ապրիլի համեմատ`0.7% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2012թ. մայիսին 2011թ. մայիսի համեմատ արձանագրվել է 28.3%,  իսկ 2012թ.  ապրիլի համեմատ` 0.3%  գնանկում:  

Մսամթերքի ապրանքախմբում մայիսին, տարեկան կտրվածքով, գրանցվել է 10.0%  գնաճ, իսկ 2012թ. ապրիլի համեմատ` 0.2%  գնանկում:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է 0.4%  գնանկում,  իսկ հացամթերքի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2012թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի, կակաոյի,  հրուշակեղենի, այլ մթերքի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի` 0.1-0.2% գնաճ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12