ԻՌԼԱՆԴԻԱՆ ՔՎԵԱՐԿՈՒՄ Է
Այսօր՝ մայիսի 31-ին, Իռլանդիայում քվեարկության է դրվել եվրոպական բյուջետային ծրագրի ընդունման հարցը: Երկրի քաղաքացիները հնարավորություն են ստացել մասնակցել երկրի համար կարևոր որոշման կայացման գործընթացին:
Նշենք, որ Իռլանդիան Եվրագոտու անդամ միակ երկիրն է, որտեղ հարցը դրվել է համազգային քվեարկության:
Հատկանշական է, որ եթե Իռլանդիայի կողմից ծրագիրը չընդունվի, սակայն հաստատվի Եվրագոտու անդամ 12 երկրների կողմից, ապա այն ինքնաբերաբար ուժի մեջ կմտնի նաև այս երկրում: