ՃԱՊՈՆԻԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԴՈԼԱՐԻՑ
Ասիական երկու խոշոր տնտեսությունները՝ Ճապոնիան և Չինաստանը, մտադիր են փոխադարձ գործարքներում հրաժարվել ԱՄՆ դոլարին: Նման քայլով այս երկրները ցանկանում են նվազեցնել իրենց կախվածությունն ամերիկյան արժույթի տատանումներից և ամրապնդել ազգային արժույթների դիրքերը համաշխարհային շուկայում:
Նշենք, որ Ճապոնիան Չինաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Վերջին 10 տարվա ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է երկու անգամ: 2011 թվականի արդյունքներով ցուցանիշը կազմել է 344,9 մլրդ ԱՄՆ դոլար:
Հատկանշական է, որ Տոկիոն շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարաել Չինաստանի տնտեսությունում: Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում Ճապոնիայի ուղղակի ներդրումները Չինաստանի տնտեսությունում աճել են 16%-ով և կազմել 2,7 մլրդ ԱՄՆ դոլար: