ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ԴԱՆԴԱՂԵԼ ԵՆ
ԱՄՆ Առևտրի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ԱՄՆ տնտեսության աճը, տարեկան կտրվածքով, կազմել է 1,9%:
Հաշվետու եռամսյակում ԱՄՆ բնակչության սպառողական ծախսերը, որոնք ապահովում են ԱՄՆ տնտեսական ակտիվության 70%-ը, աճել են 2,7%-ով:
Նշենք, որ 2011 թվականի չորրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ն աճել էր 3%-ով:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ ընթացիկ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի աճը կկազմի 2,5%:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ավելի վաղ արված կանխատեսման համաձայն՝ 2012 թվականին ԱՄՆ տնտեսական աճը կկազմի 2,2-2,7%, իսկ 2013 թվականին՝ 2,8-3,2%: