Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ENI-Ն ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԳՆՈՒՄԸ
01/06/2012 16:07
Կիսվել

ENI-Ն ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԻՐԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԳՆՈՒՄԸ

Իտալական ENI նավթային ընկերությունը պաշտոնապես հայտարարել է իրանական նավթի գնումը դադարեցնելու որոշման մասին:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը միաձայն ընդունել է Իրանի նկատմամբ նոր տնտեսական սահմանափակումների կիրառման փաթեթի օրինագիծը: Ինչպես հաղորդում է միջազգային Reuters գործակալությունն՝ այս օրինագծով նախատեսվում է ընդլայնել ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ներդրված սահմանափակումների շրջանակները: Մասնավորապես, եթե մինչ այս միջազգային կազմակերպություններին, որոնք համագործակցում էին Իրանի կենտրոնական բանկի հետ, արգելվում էր համագործակցել ամերիկյան ֆինանսական կառույցների հետ, ապա այժմ արդեն, ըստ հաստատված օրինագծի, համանման սահամանփակումներ են տարածվում նաև Իրանի պետական երկու ընկերությունների՝ National Iranian Oil-ի և National Iranian Tanker-ի վրա: Վերլուծաբանների պնդմամբ՝ ԱՄՆ-ն իր այս քայլով փորձում է փակել իրանական նավթի արտահանման բոլոր հնարավոր ուղիները:

Ավելի վաղ Եվրամիության անդամ 27 երկրները հաստատել էին 2012 թվականի հուլիսի 1-ից Իրանի նկատմամբ նավթային էմբարգո կիրառելու ծրագիրը: Reuters-ի փոխանցմամբ` Իրանից դեպի Եվրոպա նավթի մատակարարման դադարեցման այս որոշումը Եվրամիության պատասխանն է Իրանին. վերջինս մերժել էր ԵՄ պահանջը` ատոմային ծրագրի դադարեցման ուղղությամբ:  Նշենք, որ ԵՄ-ը հանդիսանում է իրանական նավթի երկրորդ սպառողը` զիջելով միայն Չինաստանին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98