Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
06/06/2012 15:47
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա: Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ:

Հանրապետության նախագահը և Ճապոնիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրանք երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նոդայը նշել են, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Հատկապես կարևորվել է բնական աղետների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման ուղղությամբ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Համագործակցության առումով հեռանկարային են համարվել նաև գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտները: 

Ճապոնիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը մտադիր է միջազգային հանրության հետ կիսվել ատոմակայանների անվտանգության բարձրացման հետ կապված փորձով և այդ նպատակով երկուստեք կարևորվել է Ճապոնիայի հետ Հայաստանի համագործակցությունը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև արդյունավետ և փոխաջակցության ոգով զարգացող փոխգործակցությանը և կարևորել դրա շարունակականությունը: 

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ հայ-ճապոնական քաղաքական երկխոսությունը վերջին շրջանում ակտիվացել է, ինչի վկայությունն է նաև Տոկիոյում ՀՀ դեսպանության բացումը, կարևորվել է Հայաստանում ևս Ճապոնիայի դեսպանատան հիմնումը: Զրուցակիցները քննարկել են նաև Հարավկովկասյան և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների արդի հիմնահարցերը՝ արձանագրելով դրանց խաղաղ և բանակցային ճանապարհով լուծման երկու երկրների մոտեցումերի ընդհանրությունը: 

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Յոշիհիկո Նոդան ստորագրել են Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ճապոնիայի վարչապետի համատեղ հայտարարությունը: 

Այսօր երեկոյան ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88