
Իրանն ու Սիրիան համաձայնության են եկել ազգային արժույթներով առևտրի շուրջ
Իրանն ու Սիրիան ազգային արժույթներով առևտրին անցնելու հարցում համաձայնության են եկել:
«Մենք ուրախ ենք այսօր հայտարարել, որ Իրանի նախագահի Դամասկոս կատարած այցի ընթացքում ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ առևտրի և տեխնոլոգիաների ոլորտում իրականացվել են», – հայտնել է Իրանի արտգործնախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահյանը:
Նախարարը նաև նշել է, որ իրանա-սիրիական պայմանավորվածությունների շրջանակում պարզեցվել է երկրների միջև սահմանային ռեժիմը, ավելացել են միջպետական ուղիղ չվերթները։