ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄՈՒՄ Է 5.1%
2012 թվականի մայիս ամսին Ավստրալիայում գործազրկության մակարդակը կազմել է 5,1%: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում երկրում զբաղվածների ընդհանուր թվաքանակն աճել է 38,9 հազարով և կազմել 11,54 մլն մարդ, իսկ գործազուրկների թվաքանակն աճել է 22,4 հազարով և կազմել 622,8 հազար մարդ: Այժմ երկրում տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է երկրի բնակչության 65,5%-ը:
Նշենք նաև, որ տարեսկզբից Ավստրալիայում բացվել է 123,3 հազար նոր աշխատատեղ: