Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ԵՄ-ն, Իսլանդիան և Նորվեգիան լիովին վերացրել են Ճապոնիայից սննդամթերքի ներմուծման սահմանափակումները
03/08/2023 13:36
Կիսվել

ԵՄ-ն, Իսլանդիան և Նորվեգիան լիովին վերացրել են Ճապոնիայից սննդամթերքի ներմուծման սահմանափակումները

Եվրամիությունը, Իսլանդիան և Նորվեգիան օգոստոսի 3-ից վերացրել են Ճապոնիայից մթերքի ներմուծման սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2011-ին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո։ Այս մասին է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը։

«Օգոստոսի 3-ին ուժի մեջ է մտել Եվրամիության կողմից  ճապոնական սննդամթերքի ներմուծումը սահմանափակող միջոցների վերացման որոշումը: Այդ միջոցները սահմանվել էին 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարից հետո․․․ Նորվեգիան և Իսլանդիան նույնպես օգոստոսի 3-ին վերացրել են համանման սահմանափակումներն իրենց ներքին ընթացակարգերն ավարտելուց հետո», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ճապոնիայի կառավարությունը ողջունել է ԵՄ-ի և նշված երկրների կողմից սահմանափակումների վերացումը՝ նշելով, որ դա կնպաստի երկրաշարժից և ցունամիից տուժած շրջանների վերականգնմանը։

Ըստ ճապոնական Nippon պարբերականի՝ օգոստոսի 3-ից ԵՄ, Նորվեգիա և Իսլանդիա ժամանող բեռներին այլևս հարկավոր չի լինի կցել ճառագայթման հետ կապված հետազոտությունների սերտիֆիկատներ, իսկ վայրի սնկերի և որոշ ծովամթերքների դեպքում՝ նաև ծագման վայրը հաստատող սերտիֆիկատներ։

Ատոմակայանի վթարից հետո Ճապոնիայից սննդի ներմուծման սահմանափակումներ էր սահմանել 55 երկիր և տարածք։ Այս որոշման արդյունքում դրանց թիվը կրճատվեց՝ հասնելով 9-ի։

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարը տեղի է ունեցել հուժկու ցունամիից հետո, որը շարքից հանել է էլեկտրամատակարարման և հովացման համակարգերը։ Տեղի են ունեցել մեծ ծավալի  ռադիոակտիվ նյութերի արտանետումներ, ինչը հանգեցրել է կայանի հարակից շրջանների ռադիոակտիվ վարակման։ Ատոմակայանի ամբողջական ապամոնտաժումը նախատեսվում է ավարտել մինչև 2050-ը:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98