Գերմանիան կընդլայնի երաշխիքները Ուկրաինայում ներդրումներ կատարող իր ընկերությունների համար
Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բեռլինը կընդլայնի երաշխիքները Ուկրաինայում ներդրումներ կատարող գերմանական ընկերությունների համար:
Այսուհետ երաշխիքները ծածկելու են նաև քվազի կապիտալով վարկերի տոկոսավճարների փոխակերպման և փոխանցման ռիսկերը, որոնք հաճախ օգտագործվում են գերմանական ընկերությունների կողմից ուկրաինական դուստր ձեռնարկությունների ֆինանսավորման համար։
Ներկայումս 14 ընկերություն է օգտվում 280 միլիոն եվրո ընդհանուր պարտավորության առավելագույն չափով երաշխիքներից, սակայն նախարարությունից հավելում են, որ գործակալությունը ստացել է լրացուցիչ հայտեր և կարճ ժամկետում կարձագանքի դրանց: