«ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ
Այսօր` հունիսի 14-ին, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն»՝ Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների ծրագրի շրջանակում Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն են այցելել ԱՄՆ-ում, Վրաստանում և Ռուսաստանում ապրող շուրջ 20 երիտասարդներ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ շրջայցի ընթացքում այցելուները ծանոթացել են ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, Հայաստանի դրամաշրջանառությանը և բանկային համակարգի պատմությանը: