ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ Գերմանիայում գրանցվել է բյուջե մուտքագրված հարկային եկամուտների անկում: Երկրի ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2012 թվականի մայիս ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատատ, երկրի հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկային եկամուտները կրճատվել են 4,3%-ով և կազմել 40,26 մլրդ եվրո: Նշենք, որ 2010 թվականից ի վեր՝ յուրաքանչյուր ամիս Գերմանիայի բյուջեի հարկային եկամուտները գրանցել էին աճ: