Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում տարեկան կտրվածքով աճել է 24.7%-ով
21/08/2023 13:52
Կիսվել

Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում տարեկան կտրվածքով աճել է 24.7%-ով

Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա հունվարից հուլիսը գերազանցել է 1.5 միլիարդ դոլարը, ինչը 24.7%-ով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։ Ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում նրա մասնաբաժինը արտաքին առևտրի ծավալում կազմել է 12.4%։ Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանումը հունվարից հուլիսին կազմել է մոտ 416,2 միլիոն դոլար (աճը՝ 26.2%), իսկ ներմուծումը` մոտ 1.08 միլիարդ դոլար (24.2%)։

Վրաստանի առևտրային գործընկերների թվում 2023-ի հունվար-հուլիսին առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ առևտուրը գերազանցել է 1.6 միլիոն դոլարը, ինչը 10.7%-ով ավելի է, քան 2022 թվականին։ Երրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն. նրանց հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը, որին հաջորդում են Չինաստանը (944,3 միլիոն դոլար), Ադրբեջանը (847,9 միլիոն դոլար) և Հայաստանը (734,4 միլիոն դոլար)։

Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 12.1 միլիարդ դոլար (տարեկան կտրվածքով աճը՝ 18%)։ Արտահանումը կազմել է ավելի քան 3.5 միլիարդ դոլար (աճը՝ 15.9%), իսկ ներմուծումը` ավելի քան 8.5 միլիարդ դոլար (աճը՝ 19%)։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն այս տարվա վեց ամիսների ընթացքում գերազանցել է 4.9 միլիարդ դոլարը։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88