ՃԱՊՈՆԻԱՆ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ՀԱՐԿԵՐԸ
Ճապոնիայի կառավարությունը հաստատել է սպառողներից գանձվող հարկերի ավելացման նախագիծը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այս քայլի հիմնական նպատակը երկրի բյուջեի պակասուրդի կրճատումն է: Պաշտոնական հաղոդրագրության համաձայն՝ 2014 թվականին հարկային տոկոսադրույքը 5%-ից կբարձրանա մինչև 8%, իսկ 2015 թվականին կկազմի 10%:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Ճապոնիայի տնտեսության համար մեծ հարված էր երկրում տեղի ունեցած ուժգին երկրաշարժն ու ցուցամին: Անկումը պայմանավորվել է նաև արտաքին բացասական գործոններով, մասնավորապես, եվրոպական պարտքային ճգնաժամի խորացմամբ և համաշխարհային ֆինանսական շուկաների աճող անկայունությամբ:
Նման բացասական զարգացումների պայմաններում համաշխարհային շուկայում նվազել է ճապոնական արտադրության ապրանքների նկատմամբ պահանջարկը: