Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 397.50-0.50 EUR SELL - 399.50-1.50
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 59662.02-2.42 TOPIX - 3901.37-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 23753.84+0.49 SSEC - 3602.57-0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
16/11/2026  CBA:  USD - 360.44-0.1 GBP - 475.35-1.46
16/11/2026  CBA:  EURO - 396.7-1.7
16/11/2026  CBA:  GOLD - 45089+227 SILVER - 579.94-10.36
ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԵՆ
27/06/2012 10:48
Կիսվել

ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԵՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը մասնակցել են երկու երկրների գործարարների մասնակցությամբ կայացած հայ-ավստրիական գործարար համաժողովին:

Հայաստանի և Ավստրիայի նախագահների ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես, ստորագրվել են.

– հուշագիր Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի միջև համագործակցության վերաբերյալ,

– վարկային համաձայնագիր ՀՀ ֆինանսների նախարարության և ավստրիական «Ռայֆայզեն» բանկի միջև՝ 8 մլն եվրո ցածր տոկոսադրույքով վարկի վերաբերյալ,

– համաձայնագիր Հայաստանի «Ասկե» ընկերության և ավստրիական «Սիեմենս Վաի» մետալուրգիական տեխնոլոգիական ընկերության միջև համագործակցության վերաբերյալ:

Հայ-ավստրիական գործարար համաժողովի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են գործարարների համար ընդլայնելու առկա տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև ուղենշելու համագործակցության նոր ոլորտներ:

«Ավստրիայի և Հայաստանի միջև առկա է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման բավականին լուրջ ներուժ, մասնավորապես ստեղծված է տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ: Այս այցի շրջանակներում այն հարստացավ տնտեսական ոլորտը կանոնակարգող ևս երկու համաձայնագրերով», – նշել է ՀՀ նախագահը:

Նշենք, որ մինչև 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի և Ավստրիայի միջև  առևտրաշրջանառությունը նկատելի աճ է արձանագրել, սակայն ճգնաժամը բացասական ազդեցություն է թողել առևտրատնտեսական կապերի վրա, և շրջանառության նախկին ծավալը դեռևս չի վերականգնվել: Այս տեսանկյունից, ՀՀ նախագահը փաստել է, որ հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացումը միանգամայն արդիական է և արդարացված:

16/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.44
-0.1
Եվրո (EUR)
396.7
-1.7
Ռուբլի (RUR)
4.3693
-0.0234
Լարի (GEL)
138.95
+0.01
45089
+227
Արծաթ
579.94
-10.36