
ԵՎՍ ՄԵԿ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔ ԻՐԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍՆԱՆԿ
Ճգնաժամի հետևանքներն ԱՄՆ-ում զգալի կլինեն դեռ երկար ժամանակ: Ամերիկյան քաղաքները, միմյանց հաջորդելով, հայտարարում են ֆինանսական դժվարությունների մասին: Այս անգամ սնանկ ճանաչվելու վտագը հասել է Կալիֆորնիա նահանգի Ստոկտոն քաղաք:
Ինչպես հաղորդում են ամերիկյան աղբյուրները՝ Ստոկտոն քաղաքը հայտնվել է ֆինանսական անվճարունակության շեմին և չի կարողանում կատարել իր պարտավորությունները վարկատուների նկատմամբ: Մի քանի ամիս տևած բանակցություններն անցել են անարդյունք, և ստեղծված իրավիճակում քաղաքի մնում է միայն հայտարարել իրեն սնանկ:
Ստոկտոն քաղաքի բնակչությունը հասնում է 300 հազարի: Գործազրկության մակարդակն այստեղ կազմում է 15,9%: Քաղաքի բյուջեի պակասուրդը գերազանցում է 26 մլն ԱՄՆ դոլարը: