ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՆ ԲԱՎՐԱՅԻ, ԳՈԳԱՎԱՆԻ ԵՎ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԸ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի միջև համաֆինանսավորման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
ՀՀ կառավարության պարզաբանմամբ՝ համագործակցության առարկան ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցման կետերի արդիականացման ծրագրի իրականացումն է։
Նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար։
Ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով կնքվելու են միջազգային պայմանագրեր։