ՕԲԱՄԱՅԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ
ԱՄՆ Գերագույն դատարանը երկրի նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված առողջապահական բարեփոխումների ծրագիրը համարել է «սահմանադրական»: Նշենք, որ այս ծրագիրը նախատեսում է պարտադիր առողջապահական ապահովագրություն:
Հատկանշական է, որ ավելի վաղ ԱՄՆ քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները ցույց էին տվել, որ ամերիկացիների մեծ մասը դեմ է ծրագրին:
Հիշեցնենք, որ առողջապահական համակարգի բարեփոխումների մասին օրենքն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր 2010 թվականին:
Ծրագրի ընդդիմադիրները նշում են, որ օրենքը կարող է մեծ վնաս հասցնել երկրի տնտեսությանը և «սահմանափակել» ԱՄՆ քաղաքացիների անկախությունը: