
ՀՈՒՆԻՍԻՆ ԲԵՆԶԻՆՆ ԷԺԱՆԱՑԵԼ Է
Հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 1.9% և 0.5% գնանկում: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ հրապարակված տվյալների՝ ընթացիկ տարվա հունիսին, 2011 թվականի հունիս ամսվա համեմատ, մեր երկրում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 6.4%-ով և 4.1%-ով: Միևնույն ժամանակ, 2011 թվականի դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների աճը կազմել է 10.9% և 4.4%: