Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԶԲ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
02/07/2012 10:56
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱԶԲ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԱԶԲ մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հյուսիս¬հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ղեկավար Արա Հովսեփյանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից:

Հանդիպման ժամանակ շնորհավորելով Գագիկ Բեգլարյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Դեյվիդ Դոուլը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ աշխատանքների վերաբերյալ նախարարի գնահատականներին և առաջադրված խնդիրներին, քննարկել նախարարության հետ ԱԶԲ-ի համագործակցության հետագա ուղղությունները, հստակեցնել ապագա ծրագրերի մասին պատկերացումները։

Նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ աշխատանքներն այսօրվա դրությամբ կարելի է դրական գնահատել՝ չհաշված տեխնիկական մի քանի խնդիրներ, որոնց լուծումներն արդեն գծագրվում են։ «Ծրագիրը մտնում է ինտենսիվ աշխատանքների փուլ, որոնք պետք է իրականացվեն առավելագույն արդյունավետությամբ», – ընդգծել է նախարարը։

Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրագործման արդյունքում պետք է ամեն ինչ անել, որպեսզի կառուցվեն պահանջվող որակի ճանապարհներ, որոնք նորմատիվային ժամկետներում ամբողջությամբ ծառայեն իրենց նպատակին՝ հետագայում լրացուցիչ բեռ չդառնալով պետական բյուջեի համար։

Համաձայնություն հայտնելով նախարարի գնահատականներին՝ ԱԶԲ ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը խոստացել է, որ առաջադրված խնդիրները կներկայացնի իր ղեկավարությանը` հույս հայտնելով, որ հնարավոր կլինի նախարարի հարցադրումներին համարժեք լուծումներ գտնել։ Միաժամանակ, նա նշել է, որ առաջ քաշված խնդիրներն արդեն բավական են կողմերին՝ աշխատանքները համատեղ ուժերով իրենց նպատակին և նոր որակի հասցնելու համար։

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34