Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՆԱԵՎ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
02/07/2012 11:28
Կիսվել

ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ՆԱԵՎ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Հանգստյան օրերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացել են շուկայի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել են անվճար, քաղաքապետարանն ապահովել է նաև տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումը:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր արդեն քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ: «Մեր համաքաղաքացիների կողմից պահանջարկ լինելու դեպքում քաղաքապետարանը պատրաստ է տարածքներ հատկացնել մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում նմանատիպ շուկաների կազմակերպման համար: Առաջիկայում նմանատիպ ևս մեկ շուկա կունենանք Կենտրոն վարչական շրջանում: Շուկայի տարածքում նաև մշտական հսկողություն է իրականացվելու, որպեսզի տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն ապահովվի»,-շեշտել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն ընդգծել է, որ այս կերպ գյուղացիներին հնարավորություն է տրվում առանց միջնորդի վաճառելու իրենց արտադրանքը, ինչն իր հերթին հնարավորություն կտա մայրաքաղաքի բնակչությանն առավել մատչելի գներով ձեռք բերելու գյուղացիական արտադրության սննդամթերքը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04