Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ
02/07/2012 11:37
Կիսվել

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը գործակարգավարական խորհրդակցություն է հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրել են մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը, տեղեկացրել համավճարի, Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի ծրագրերի գործընթացի, ինչպես նաև բուժհաստատությունների ֆինանսական, դեղերով և կադրերով ապահովվածության, առկա խնդիրների վերաբերյալ։

Արձանագրվել է, որ Համավճարի, Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի ծրագրերը մարզերում արդյունավետ են գործում, սակայն դեռևս խնդիր է ծննդաբերությունների, ինչպես նաև բուժօգնության այլ տեսակների գծով արտահոսքը մարզերից Երևան:

Ծանոթանալով համակարգում առկա իրավիճակին և մարզային խնդիրներին` նախարարը նշել է, որ Հարություն Քուշկյանի ղեկավարությամբ մարզերում առողջապահության ոլորտի զարգացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է տարվել, հզոր կենտրոններ են ստեղծվել, և սկսված բոլոր աշխատանքները պետք է շարունակվեն։ Նա հորդորել է ուշադրության կենտրոնում պահել ընթացող բարեփոխումները։

Միաժամանակ, Դերենիկ Դումանյանը կարևորել է ՀՀ կառավարության ծրագրով առողջապահության համակարգի առջև դրված խնդիրների պատշաճ կատարումը, որն առաջին հերթին ուղղված է առողջապահական ծառայությունների մատչելիությանը, դրանց հասանելիությանը և որակի բարձրացմանը։

Առողջապահության նախարարը մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել է նաև կադրային քաղաքականությանը, մասնագետների վերապատրաստումներին, հիվանդներին Երևանի բուժհաստատություններ անհիմն ուղեգրելուն վերաբերող և կազմակերպչական այլ հարցեր։ Նա տեղեկացրել է, որ այսուհետև փոխնախարարները և ստորաբաժանումների ղեկավարները հաճախակի կլինեն մարզերում, տեղերում կծանոթանան խնդիրներին, ոպեսզի առկա հարցերին տրվեն օպերատիվ և արդյունավետ լուծումներ։ Նաև կկազմակերպվեն կոլեգիայի արտագնա նիստեր։

«Որպես նախարար իմ առաջնային խնդիրներից մեկը մարզերում առողջապահական ոլորտի բարելավումն է լինելու։ Ձեզ հետ միասին մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որ մեր մարզերում ու համայնքներում մարդիկ անհրաժեշտ բժշկական սպասարկում ստանան և մայրաքաղաքային մասնագետներին դիմեն հիմնականում այն ժամանկ, երբ տեղերում այն հնարավոր չէ իրականացնել» ,-ասել է Դերենիկ Դումանյանը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12