Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ` ԲԻԶՆԵՍԻՆ ԸՆԴԱՌԱՋ
03/07/2012 14:00
Կիսվել

ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ` ԲԻԶՆԵՍԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կառույցը շարունակում է հետևողական բարեփոխումներ իրականացնել մաքսային ընթացակարգերի պարզեցման, ձևակերպումների նվազեցման և փաստաթղթաշրջանառության կրճատման ուղղություններով:

Հերթական քայլը` բիզնեսին ընդառաջ. ենթաակացիզային ապրանք ներկրող ընկերություններն այլևս ստիպված չեն ապրանքի ակցիզային դրոշմանիշը փակցնել արտերկրում: «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված՝ 2012թ.-ի հունվարից ներմուծվող սիգարների և մինչև 25 հազար շիշ ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման գործընթացն իրականացվում է մեր երկրում:

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Հայկ Ստեփանյանի՝ այդ նպատակով ստեղծվել և մաքսային հսկողության ներքո գործում է առանձնացված հատուկ մաքսային տարածք:

«Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակը գործարարաների համար առավել բարենպաստ միջավայր և պայմաններ ստեղծելն է` միաժամանակ չթուլացնելով հսկողությունը: Ակցիզային ապրանքների դրոշմավորման գործընթացը մեր երկրում իրականացնելը երկար սպասված քայլ էր թե’ գործարարների, թե’ պետության համար», – ասել է Հայկ Ստեփանյանը:

Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետի խոսքերով՝ ներմուծվող բեռը մաքսային հսկողության գոտում դրոշմավորվելուց հետո է միայն բաց թողնվում Հայաստանի Հանրապետության տարածք: Իսկ մինչ այդ տնտեսվարողը պետք է  գրավոր տեղեկատվություն ներկայացնի համապատասխան ստորաբաժանումներին: Ամբողջ գործընթացն իրականացվում է խիստ վերահսկողության ներքո, վստահեցնում է Հայկ Ստեփանյանը. «Դրոշմավորման աշխատանքների նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև դրոշմավորումից հետո այդ ապրանքների բացթողումն իրականացվում է Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության, Գերատեսչական հսկողության վարչության և Հատուկ բաժնի աշխատակիցների պարտադիր մասնակցությամբ: Դրոշմավորւմից հետո ապրանքների բացթողումն իրականացվում է բացառապես «կարմիր ուղու» ընթացակարգով` դրոշմավորման կանոնների խստագույն պահպանմամբ»:

Գործարարների խոսքերով, այս փոփոխությունների արդյունքում բավականին հեշտացել է իրենց աշխատանքը.

Նշենք, որ մաքսատանը նաև խստորեն հետևում են միջազգային պահանջներին. ակցիզավորման գործընթացի շուրջ 96 տոկոսն  իրականացվում է  մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդով, ինչը հնարավորություն է տալիս հիմք ընդունել հայտարարատուի ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12