
ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆՆ ԱՆՑՆԵԼԸ
Այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է մինչև 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնելուն անցնելը խրախուսելու համար զանգվածային իրազեկման և ուսուցման միջոցառումների կազմակերպման և դրանց կատարման ժամանակացույցը:
Նշենք, որ կառավարությունն ակնկալում է, որ 29.2 հազար տնտեսվարող սուբյեկտներ հաշվետվություն կներկայացնեն էլեկտրոնային եղանակով: