Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
10/07/2012 15:00
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, 2012թ.-ի հուլիսի 5-6-ը մասնակցել է Օսլոյում կայացած Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ) 16-րդ ընդհանուր համագումարին: Համագումարը կազմակերպվել էր Նորվեգիայի հարկային մարմնի նախագահությամբ և աջակցությամբ, որին մասնակցում էին շուրջ 180 ներկայացուցիչներ` անդամ հարկային մարմիններից, բարձրաստիճան պաշտոնյաներ Նորվեգիայի կառավարությունից, Եվրոպական միությունից, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից, Արժույթի միջազգային հիմնադրամից, հարկային մասնագետներ և հետազոտողներ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ  ՀՄՆԿ–ն միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է իր անդամներին գործնական հարկային վարչարարության հիմնահարցերի քննարկման համար հնարավորություն ընձեռել` խթանելով եվրոպական տարածաշրջանում հարկային մարմինների միջև համագործակցությունը և աջակցելով վերջիններիս զարգացմանը:  Ներկայում ՀՄՆԿ–ի կազմում ընդգրկված են 46 անդամ հարկային մարմիններից:

Համագումարի ընթացքում, որի օրակարգի հարցն էր` «Արդյունավետ կառավարում` քայլ ընդառաջ ռեակտիվ (արձագանքող) մոտեցումից պրոակտիվ (նախաձեռնող) մոտեցմանն անցում կատարող հարկային մարմիններին», հնարավորություն է տրվել պարզելու, թե ինչպե՞ս է հնարավոր արդյունավետ մոտեցում ցուցաբերել հարկային պարտավորությունների կատարման նոր եղանակների, հարկային մարմիններում նոր մշակույթի ներդրման, ինչպես նաև հարկային մարմինների աշխատանքների վրա տեխնոլոգիաների կիրառման նոր զարգացումների ազդեցության վերաբերյալ:

Տնտեսական, ֆինանսական և սոցիալական արագընթաց փոփոխությունները հարկային մարմիններից պահանջում են հարկերի հավաքագրման գլխավոր գործառույթն իրականացնելիս լինել նախաձեռնող, նորարարարություններ կիրառող և ճկուն` ապահովելով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարումը` մատուցելով բարձրորակ ծառայություններ և կրճատելով կիրառվող ռեսուրսներն ու ծախսերը:

Համագումարի մասնակիցներն ընդունել են ՀՄՆԿ–ի բացառիկ և կարևոր դերը` անդամ հարկային մարմինների միջև համագործակցության, փորձարարության, լավագույն պրակտիկայի և գիտելիքների փոխանակման գործում` հատկապես առկա տնտեսական բարդ ժամանակաշրջանում, երբ ռեսուրսները բավականին սահմանափակ են:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11