ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հուլիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Փոփոխություններ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներում» խորագրով շնորհանդես` ՀՀ մաքսային օրենսգրքի 34-րդ և 48-րդ հոդվածներում կատարված փոփոխուփյունների լուսաբանման նպատակով:
Շնորհանդեսին մասնակցում էին մոտ 30 մասնավոր ընկերությունների, ՀՀ–ում օտարերկրյա դեսպանությունների և շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ:
Մաքսային օրենսգրքի փոփոխությունները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Ներդրումային քաղաքականության վարչության պետ Հովհաննես Ավետիսյանը:
Միջոցառման ընթացքում գործարարներին հետաքրքրող հարցերին պատասխանեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Լիցենզավորման և թույլտվությունների գործակալության և ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության համապատասխան պաշտոնյաները: