Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
18/11/2008 16:17
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ 18/11/08

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 18-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2008թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը, ՀՀ ԿԲ 2008թ. ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի երրորդ եռամսյակի և ինը ամսվա կատարողականը, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի աշխատանքի կանոնակարգը:

Խորհուրդը հաստատեց ՀՀ ԿԲ կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը:

Փոփոխություններ կատարվեցին ՀՀ ԿԲ 2008թ. ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների տարեկան ծրագրում, «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները,   դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում, փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում:

Խորհրդի որոշմամբ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրվեց «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
«Հայկ Զոհրաբյան» ԱՁ-ին և «Մ.Մ. ՆԻԿԱ» ՍՊԸ-ին գրավատանը տրամադրվեցին գրավատան կազմակերպման լիցենզիաներ: «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ-ի փոխանակման կետի թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 մասնաճյուղերին և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ-ի փոխանակման կետի թիվ 3 և թիվ 4 մասնաճյուղերին արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիաներ տրամադրվեցին:

Ուժը կորցրած ճանաչվեցին «ՍԱԼԵՔՍ ԳՐՈւՓ» ՍՊԸ-ի փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի  թիվ 690/2, 690/3, 690/4, 690/5 լիցենզիաները, Ա/Ձ Արայիկ Թորոսյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 260 լիցենզիան և «ԷՐԵԲՈՒՆԻ ՆՈՎՈ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 113 լիցենզիան:
ԿԲ կառավարման բարձրագույն մարմինը որոշեց հրատարակել ԿԲ «Բանբեր» պարբերականի 2008թ. երրորդ եռամսյակի համարը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88