Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
17/07/2012 11:57
Կիսվել

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, դեսպանատան տնտեսական բաժնի պատասխանատու Ալի Աքբար Բազուբանդիին:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը շնորհավորել է դեսպանին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ներկայացրել առողջապահության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը և համագործակցության շրջանակները: Նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել են հայ–իրանական կապերը երկու երկրում անցկացվող գիտական և առողջապահական միջոցառումների, հիգիենիկ և հակահամաճարակային իրադրության վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու առումով: Հատկապես համագործակցության շրջանակներն ընդլայնվել են, երբ 2010 թվականին ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ առողջապահության նախարարը, այցելել է Իրան: Երկու երկրի նախարարների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք մասամբ կյանքի են կոչվել և զարգացնելու կարիք ունեն:

Նախարար Դումանյանը կարևորել է նաև 2011 թվականի մայիսին կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ընթացքում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և օրակարգային նոր առաջարկները, որոնք առավելապես վերաբերվում են բուժական, դեղագործական, հիգիենիկ-հակահամաճարակային պայքարի ոլորտներում համագործակցությունը բարելավելու և զարգացնելու խնդիրներին:

Դեսպանը նշել է, որ ինքը ջանք չի խնայի բոլոր ծրագրերը իրականացնելու համար և կնպաստի առողջապահության ոլորտում հարաբերությունները զարգացնելուն: Նա նկատել է, որ նախորդ տարիներին հայ և իրանցի մասնագետները մասնակցել են մի շարք միջազգային համաժողովների, ակտիվ փոխգործակցում են գիտական, մասնագիտական, փորձի և տեղեկատվության փոխանակման առումով: Շատ իրանցիներ կրթություն են ստանում Հայաստանում, մասնավորապես բժշկական համալսարանում, նաև մեծ սիրով շարունակում են հետդիպլոմային կրթությունը մեր երկրում:

Մոհամմադ Ռեիսին պատրաստակամություն է հայտնել քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ, հատկապես դեղագործության, դեղարտադրության, բուսաբուժության, ավանդական բժշկության ոլորտներում:

Կարևորելով քննարկված բոլոր ուղղություններն էլ` առողջապահության նախարարը նշել է, որ հատկապես փորձի փոխանակման աշխատանքներում պետք է ներգրավել երիտասարդ բժիշկ-մասնագետների:

Դերենիկ Դումանյանը դեպանին հայտնել է, որ ցանկանում է Հայաստան հրավիրել ԻԻՀ առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարին առողջապահության բնագավառում համագործակցության շրջանակները ընդլայնելու, նոր առաջարկները քննարկելու նպատակով:

Դեսպանը խոստացել է փոխանցել ուղերձը և նշել, որ այդ հանդիպումը փոխգործակցության նոր էջ կբացի:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59