CITIGROUP-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 12% ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան Citigroup բանկն ամփոփել է 2012 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում բանկի ապահոված զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 12%-ով և կազմել 2,95 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, բանկի հասույթը կազմել է 18,6 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Վերջինիս գրասենյակները տեղաբաշխված են աշխարհի 100 երկրներում: Citigroup-ը մեծ «հեղինակություն» ունի ԱՄՆ ֆինասական համակարգում և բանկային հատվածում: