Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԱՔՍԱՏԱՆԸ
18/07/2012 10:56
Կիսվել

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԱՔՍԱՏԱՆԸ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) շարունակական բարեփոխումները «Զվարթնոց» մաքսատանը նոր իրողություն են բերել: Ինչպես նշվում է ՊԵԿ հայտարարության մեջ՝ այս կառույցի առջև խնդիր է դրված ուղևորներին մատուցել միջազգային չափանիշներին համահունչ բարձրակարգ ծառայություն, հետևաբար, սպասարկման որակի բարելավմանն ու տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցառումներն այստեղ մշտական բնույթ  են կրում:

Պայմանավորված օդանավակայանի ուղևորային համալիրում ուղեբեռի ստացման  համար նախատեսված ևս 2 ժապավենների համալրմամբ՝ մաքսատան գործելաոճում ևս փոփոխություններ են արվել` հօգուտ ուղևորների: Այս կապակցությամբ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը նշել է. «Տեխնիկական վերազինման արդյունքում այժմ ավելի քան 50 տոկոսով արագացվել է ուղևորների սպասարկման գործընթացը, իսկ շնորհիվ ավելացած ժապավենների, այժմ մաքսավորները միանգամից 6 կետից են հետևում գործընթացին, ընդ որում,  ուղևորից աննկատ` տեղադրված հատուկ տեխնիկայի` «Ռապիսկան» տեսակի զննող ներսադիտակների և սարքավորումների միջոցով»:

Սամվել Սաֆարյանի խոսքերով՝ մաքսային ձևակերպումներն արագ կատարելու համար մաքսատանն օգտագործվող տեխնիկան պարբերաբար թարմացվում է ժամանակակից տեխնոլոգիաներով. «Վերջերս ձեռք են բերվել ևս 7 համակարգիչներ, ընդլայնվել են  «կանաչ», «կարմիր» ուղիները: Մաքսատանը նաև բանկային մասնաճյուղ է բացվել, ինչը հնարավորություն է տալիս սահմանված  չափը գերազանցող ուղեբեռի դեպքում, ի տարբերություն նախկին կարգի, ձևակերպումները նույն պահին իրականացնել` առանց մաքսատնից դուրս գալու»:

Ուղևորային սրահում ներդրված մաքսային ձևակերպումներին առնչվող նորամուծությունները գործում են նաև ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահում:  «Ուղևորների հետ շփման ընթացքում մաքսավորը պետք է դրսևորի բացառապես բարեհամբույր  և բարեկիրթ վերաբերմունք: Այդ խնդիրը գտնվում է  իմ անմիջական ու հետևողական հսկողության ներքո: Չէ որ Հայաստան եկող յուրաքանչյուր այցելու կամ զբոսաշրջիկ առաջին տպավորությունը հենց այստեղից է ստանում», – վստահեցրել է մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը:

Արագ սպասարկումն առաջնային տեղում է նաև մաքսատան բեռնափոխադրումների սրահում: Այստեղ ևս նորագույն տեխնիկայի կիրառմամբ ավելի են հեշտացվում բեռների ընդունումը, մշակումն ու պահպանումը:  Ի դեպ, փչացող ապրանքը քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են ի պահ հանձնել ժամանակակից սառնարանում: Բեռնահամալիրում նաև  շուրջօրյա հերթապահություն է սահմանված բոլոր ծառայությունների կողմից:

Մաքսատան պետի տեղակալ Արմեն Պողոսյանի տեղեկացմամբ, օդանավակայանում տեսանելի վայրում տեղադրված  մոնիթորներից` պարբերաբար հեռարձակվող տեսահոլովակի միջոցով ուղևորներին նաև տեղեկացվում է, թե ինչպես և որտեղ  պետք է հայտարարագրվի բեռը:

Այսպիսով, «Զվարթնոց» մաքսատանն իրականացված բարեփոխումների շնորհիվ դյուրացվել է ձևակերպումների գործընթացը, բարձրացվել մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի հասցվել շփումը մաքսավորի հետ` չթուլացնելով հսկողությունը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12